3 միլիարդ դոլար ընդլայնման համար
2014թ. McDonald`s ընկերությունը պատրաստում է բացել 1600 նոր ռեստորան:
Գալիք տարում McDonald`s ռեստորանների ցանցը պլանավորում ծախսել 3 միլիարդ ամերիկյան
դոլար նոր ռեստորաններ բացելու, ինչպես նաև գոյություն ունեցողների վերակառուցման վրա:
Արագ սննդի ռեստորանների ցանցի հետագա զարգացման ծրագիրը հաստատվել է ընկերության
ներդրողնորի հանդիպման ժամանակ: Համաձայն այդ ծրագրի՝ նախատեսվում է բացել McDonald`s-ի
1500-1600 նոր հաստատություն ամբողջ աշխարում, և իրականացնել 1000 առկա ռեստորանների
վերակառուցում: McDonald`s ռեստորանների ցանցն իր առաջին ռեստորանը Վիետնամում կբացի
լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունից հետո:
Վիետնամում ցանցի ներկայացուցիչը՝ Good Day Hospitality ընկերությունը, հաղորդել է, որ
ռեստորանը կգտնվի Հոշիմինի կենտրոնում:
Վիետնամում McDonalds-ի գործադիր տնօրեն Նգուեն Զույ Տհինի խոսքով՝ բաղադրիչների 80-90
տոկոսը կներկրվի՝ ուտելիքի որակն ու անվտանգությունը երաշխավորելու համար:
ԱՄՆ-ում վաճառում է խաղողի համով ու խնձորի տեսքով միրգ
Ամերիկյան Todd Snyder of C&O Nursery ընկերությունը վաճառքի է հանել մի միրգ, որը կարելի է
բնութագրել որպես խաղող` խնձորի տեսքով, կամ էլ խնձոր՝ խաղողի համով։
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, «խաղձորը» բավական դիետիկ է, չի պարունակում հավելյալ
կալորիաներ։ Մասնագետները պնդում են, որ միրգը գենետիկորեն փոփոխված չէ և միանգամայն
սննդարար է։ Նրանց խոսքերով՝ արհեստականը միայն խաղողի համն է, որը ստացվել է քիմիական
նյութերի օգնությամբ։ Այն կիրառվում է նաև կոնֆետների ու հյութերի պատրաստման ժամանակ ու
ամբողջովին փոխում է խնձորի համն ու հոտը։ Այս մրգերը, ի տարբերություն մյուս խնձորների,
կիլոգրամով չեն վաճառվում, այլ միայն հատով և տուփերի մեջ դրված։