Մեր կազմակերպությունը |
HoReCa Solutions and Consulting ընկերությունը հիմնադրվել է 2013թ. Երևանում, Հայաստան:
Հիմնադիրները որոշեցին համախմբել իրենց գիտելիքներն ու փորձը, որպեսզի աջակցեն Հայաստանում հյուրընկալության բիզնեսի պրոֆեսիոնալ զարգացմանը և կարողանան իրականացնել համաշխարհային հյուրընկալության ոլորտի նորագույն միտումներն ու տեխնոլոգիաները:
Հիմանդիրները հյուրընկալության ոլորտում աշխատում են ավելի քան 15 տարի և իրենց աշխատանքային փորձի ընթացքում իրականացրել են բազմաթիվ ծրագրեր: Նրանք նաև համագործակցում են համաշխարհային ակնառու մասնագետների հետ:
Մեր թիմում կան մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր միացել են HoReCa Solutions & Consulting- ին՝ ներդնելով իրենց մեծ փորձն ու աջակցությունը այս գործում:
HoReCa Solutions & Consulting-ն համագործակցում է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ և Միացիալ Արաբական Էմիրություննրում հայտնի կազմակերպություննրի հետ:
Կազմակերպության քաղաքականությունն է՝ աջակցել հաճախորդներին բիզնեսի վարման ընթացքում, նպատակ ունենանլով ավելացնել նրանց շահույթը և նվազեցնել ծախսերը:
Կազմակերպության գլխավոր նպատակն է ստեղծել կայուն և երկարատև գործնական հարաբերություններ հաճաղորդների հետ, որպեսզի նրանք վստահորեն խոսեն մեր կազմակերպության մասին որպես հուսալի գործընկերոջ իրենց բիզնեսում:
Առաքելությունը |
HoReCa Solutions & Consulting-ը մի ընկերություն է, որն առաջարկում է լավագույն լուծումները ձեր ռեստորանի, բարի, սրճարանի, ինչպես նաև հարակից բիզնես ոլորտների համար: Մենք հպարտանում ենք հյուրընկալության ոլորտում մեր թիմի նվիրված ու փորձառու մասնագետներով, ինչպես նաև ինքնամոտիվացված, ակտիվ ու իրենց աշխատանքին նվիրված անդամներով: Այսօր մենք հանդիսանում ենք Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջատարը` ի շնորհիվ պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայությունների մատուցման: Մեր քրտնաջան աշխատանքի արդյունքը ոչ այլ է, քան բազմաթիվ գոհ հաճախորդներ Հայաստանի ամբողջ տարածքում: Մենք ունենք մեր տրամադրության տակ հզոր և հայտնի գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում, որոնք` տրամադրելով հայեցակարգային նոր հնարավորություններ և գաղափարներ, օգնում են սպասարկել մեր հաճախորդներին ամենաբարձր մակարդակով:
Մենք այստեղ ենք, որպեսզի ապահովենք մեր հաճախորդներին պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ հյուրընկալության ոլորտում, ապահովելով նրանց այնպիսի լուծումներով, որոնք կարող են օպտիմալեցնել իրենց ծախսերը և առավելագույնի հասցնել շահույթը: Եվ վերջապես, մենք միշտ առաջարկում ենք համաշխարհային հյուրընկալության ոլորտի նորագույն միտումներն ու տեխնոլոգիաները:
Տեսլական |
HoReCa Solutions & Consulting-ը հանդիսանում է արագ աճող ընկերություն հյուրընկալության ոլորտում: Մեր նպատակն է միշտ մնալ առաջինը տեղական շուկայում, ունենալ հավատարիմ հաճախորդներ, և մեծացնելով նրանց թիվն ամեն տարի`ցույց տալ մեր պրոֆեսիոնալիզմը ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ անընդհատ:
Բացի այդ, մեր ընկերության շնորհիվ մեր թիմի անդամներն ու հաճախորդները զգում են փորձառու մարդկանց հոգատարությունը և տեսնում մեծ հնարավորություններ՝ հասնելու իրենց նվիրական նպատակին` մշտապես սահմանելով նորը: Մենք բացում ենք նոր հորիզոններ և խրախուսում մեր աշխատակիցներին գտնել իրենց տեղը հյուրընկալության շուկայում: Շնորհիվ մասնագետների մեծ թիմի աջակցության՝ յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Հաճախորդները տեսնում են խնդիրները, մենք տալիս ենք լուծումները` ուղղորդելով նրանց մինչև վերջ:
Հաջողության պատմությունը |